Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Արա ԱԼՈՅԱՆ. Չախալյանի «կինտոյությունն» ու Սաակաշվիլու «լածիրակությունը»

Արա ԱԼՈՅԱՆ. Չախալյանի «կինտոյությունն» ու Սաակաշվիլու «լածիրակությունը»
28.10.2013 | 13:05

Մի քանի, գուցե անկեղծ, բայց թշվառ գրառում եմ արդեն նկատում ՖԲ-ում՝ կապված Չախալյան-Սաակաշվիլի վերջին առճակատման հետ, որի վերաբերյալ նույնիսկ տեսակետ է հնչում, թե Վահագնի «մաչոյությունը» կամ քաջարի «կինտոյությունը» ինքնաբուխ չէ ու նույնիսկ անվտանգության ուժերի պատվերով է: Եթե նույնիսկ այդպես է, ապա դա առ ոչինչ է Սաակաշվիլու՝ վիրահայության առնչությամբ արված ակնհայտ ոտնձգությունների համատեքստում: Ես բազմիցս եղել եմ Վրաստանում, հրաշալի վրացի ընկերներ ունեմ և շարունակելու եմ բարեկամություն անել նրանց հետ, բայց եթե նույն նրանց կարծիքը՝ Սաակաշվիլու մասին բացահայտեմ մուլտիպլիկացիոն ժանրի ֆիլմերի մեր որոշ սիրահարների համար, որոնք պատկերներն ու արտաքին դեկորները նախընտրում են խորքային պրոցեսներից, ապա.... Ազգերի բարեկամության, համերաշխ գոյակցության համար, այո´, պետք չեն «մանրապճեղ» սադրանքներ կամ ազգամիջյան արհեստածին խայծեր, բայց եթե մեր մասով քննադատում ենք, եկեք չմոռանանք, թե ինչպես են վարվում մեզ հետ: Կրկնում եմ, հարևան ու ինձ համար, դեռևս բարեկամ երկրի անվտանգության առաջին ու գլխավոր երաշխավորը «լածիրակի» պես անջատողական ու հանցագործ է անվանում մի հայ տղայի, ջավախահայ գրող տղայի, թեկուզ` որոշակի քաղաքական ակտիվություն ունեցող:

Դիտվել է՝ 5381

Մեկնաբանություններ